Տոնաշեն, Շահեն Մեղրյանի հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Արցախի հերոս Շահեն Մեղրյանի հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայ ռազմական և քաղաքական գործիչ, Արցախի ազատագրական շարժման առաջամարտիկ, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատար, «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր Շահեն Մեղրյանին նվիրված հուշարձանը տեղադրվել է 2014 թվականի հոկտեմբերի 24-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Կիսանդրի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Կուենք գավառ։ Հետագայում ընդգրկվել է Ջրաբերդի իշխանության և համանուն մելիքության կազմում։ 1991-2023 թթ․ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տոնաշեն գյուղի հարավարևմտյան կողմում, զինավանի տարածքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 684 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի հովտում, գետից 950 մ հյուսիս։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2014թ․)
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Քանդակագործ` Հարություն Համբարչյան, ճարտարապետ՝ Սևակ Ասրյան Հեղինակի որոշման աղբյուրը
hetq.am Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գրանիտ, բազալտ, տրավերտին, երկաթբետոն
Տիպը
Հուշակոթող Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Լուսանկարներ
...
.
Գ․Բ․