Կարմիր շուկա, Մավասի վանք, խաչքար № 4
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարն որպես նվիրատվական կոթող կերտվել է 15-16-րդ դարերում և ագուցվել Մավասի վանքի եկեղեցու պատին։ Հետագայում այն պահպանվում էր եկեղեցու ներսում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ բռնազվթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մավասի (Մամասե) վանք

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Կարմիր շուկա

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր շուկայից 4,2 կմ հյուսիս-արևմուտք, Մավասի վանքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1270 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի հովտում՝ գետից 4 կմ հյուսիս։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 15-16-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների և համանման հուշարձանների համեմատական քննության։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար
Տիպը
Նվիրատվական խաչքար
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի խաչքարագործության և Մավասի վանքի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․