Կարմիր շուկա, Մավասի վանք, խաչքար № 3
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել և կանգնեցվել է 12-13-րդ դարերում Մավասի վանքի գերեզմանոցում։ Հետագայում եկեղեցու վերանորոգման ժամանակ ագուցվել է եկեղեցու պատին, մուտքի աջ կողմում։
2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ բռնազվթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր շուկայից 4,2 կմ հյուսիս-արևմուտք, Մավասի վանքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1270 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի հովտում՝ գետից 4 կմ հյուսիս։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դդ․
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների և համանման հուշարձանների համեմատական քննության։ Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Գերեզմանային կոթող Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Վատ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի խաչքարագործության և Մավասի վանքի պատմության ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․