Վարազաբուն, Սուրբ Աստվածածին եկեղեցի, տապանաքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Տեր Գրիգորի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը Վարազաբունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրվել է 1893 թվականին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Վարազաբուն գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։
Պահպանման միավորի անվանումը
Ուղղանկյունաձև հարթ տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վարազաբուն գյուղի արևմտյան եզրին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատի տակ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 767 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Շոր աղբյուր սեզոնային գետակի ձախ ափին՝ գետից 170 մ հեռու։ Նկարագրություն
Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներից տեր Գրիգոր Եղիյանի տապանաքարը գտնվում է գյուղի արևմտյան եզրին կառուցված եկեղեցու հյուսիսային պատի հարևանությամբ։
Այն մեծ չափերի ուղղանկյունաձև հարթ տապանաքար է՝ կերտված ավազաքարից։ Տեղադրված է չափերով ավելի մեծ և բարձր պատվանդանի վրա։ Տապանաքարի երեսին՝ գծանախշ շրջանակի մեջ՝ վերևի հատվածում, տեղադրված է խաչախորանի մեջ առնված պարանահյուս ծաղկած խաչաքանդակը, իսկ ներքևում՝ փորագիր շրջանակի մեջ և մասամբ դրանից դուրս, յոթտողանոց տապանագիրը․ «Յի սմին տապանի | ամփոփեալ պահի շիրիմ լուսահոգի Գրի|գոր ք(ա)հ(անա) տէր Եղիեան, | ծնեալ է 1829 թ․ և հա|նգեալ առ տէր 1893 յուլ(իս) 25 ն»։
Ուշագրավ է խաչաքանդակի ոչ ավանդական լուծումը և հատկապես ուղղահայաց խաչաթևի շղթայանախշ շրջանակով ամփոփված ստորին հատվածը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տապանաքարը վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Գերեզմանային կոթող Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վարազաբուն գյուղի, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․, Ա․ Լ-Ե․