Տոնաշեն, Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշարձանը կառուցվել է 2013 թվականին տոնաշենցի բարերար Սերժիկ Հայրիյանի նախաձեռնությամբ։

2023 թվականի սեպտեմբերին Տոնաշեն գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Տոնաշեն գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հուշարձան
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Կուենք գավառ։ Հետագայում ընդգրկվել է Ջրաբերդի իշխանության և համանուն մելիքության կազմում։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Տոնաշեն։

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տոնաշեն գյուղի հարավարևելյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 762 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի հովտում, գետից 1 կմ հյուսիս։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2013թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ տոնաշենցի Մուշեղ Եդիգարյանի վկայության։
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Ճարտարապետ՝ Սեյրան Մադարյան
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ, գրանիտ, երկաթբետոն

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է երկաթբետոնով, երեսպատված է մոխրագույն բազալտով։ Զոհվածների պատկերներով հուշատախտակները պատրաստված են սև գրանիտից։

Տիպը
Հուշապատ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
...
.
Գ․Բ․