Ծամձոր, Շռշռանի կամուրջ
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Շռշռանի կամուրջը
Այլ անվանումներ
Շըռշըռանի կամուրջ, Եղցուն թաղի կամուրջ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կամուրջը կառուցվել է 19-րդ դարում և իր նշանակությամբ անխափան գործել մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Այնուհետև Ծամձոր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ծամձոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայքի Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան Ծամձոր։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծամձոր գյուղի հյուսիս-արևելյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1165 մետր:
Ջրագրությունը
Գտնվում է Շռշռան սեզոնային գետակի վրա։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական և ճարտարապետական լուծումների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Քվարցային ավազաքար, կրաշաղախ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։

Տիպը
Հետիոտնային և սայլակառքի կամուրջ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Կամուրջը կարևոր նշանակություն ուներ Ծամձոր գյուղի հասարակական կյանքում։ Այն կապում էր եկեղեցու թաղը գյուղի հյուսիսային թաղամասի հետ։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․