Վանք, Սպիտակ խաչ վանքի հյուրատուն
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Հյուրատուն
Հատուկ անունը
Սպիտակ խաչ վանքի հյուրատուն
Այլ անվանումներ
Թանապա
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1735 թվականին, իր նշանակությունը պահպանել է մինչև 20-րդ դար սկիզբը։

2020 թվականի հոկտեմբերին Վանք գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղ, Սպիտակ Խաչ վանք

Պահպանման միավորի անվանումը
Հյուրատուն
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից մոտ 500 մ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ Սպիտակ խաչ վանքի տարածքում՝ եկեղեցուց արևելք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 805 մ։
Նկարագրություն
Սպիտակ խաչ վանքի տարածքում՝ եկեղեցուց արևելք, գտնվում է 1735 թվականին Հովհաննես եպիսկոպոսի հիշատակին կառուցված հյուրատունը։
Այն ուղղանկյուն հատակագծով թաղակապ կառույց է, որի առջևում փայտե սյունասրահով նախասրահն է։ Նախասրահի և սենյակի պատերին առկա են տարբեր իրերի պահպանման համար նախատեսված խորշեր։ Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է տեղական կոպտատաշ քարերով, սրբատաշ են բացվածքների եզրաքարերը, պատերի անկյունաքարերը և թաղակիր կամարը։
Լուսավորվում է արևելյան ճակատից բացվող երկու մեծ լուսամուտներով։ Մուտքը բացվում է նույն ճակատի աջ կողմից։ Շքամուտքի սրբատաշ բարավորին փորագրված է շինարարական արձանագրությունը․ «Ես՝ Միկրտիչս, գ|րեցի1 | յիշատակ է թանապիս | Սուրապի որդի Ովանէս եպ(իս)կ(ոպո)սին: | Շինեցաւ ՌՃՁԴ (1735) թվին։ Այն տարին էր | Թահմազ խան օսմանլուն երկրէս տուրս ար(ա)ւ»2:
Մուտքի կամարակապ բացվածքն իրենց վրա կրող խոյակներից ձախակողմյանի ներքին հատվածում փորագրված է․ «Թվ(ին) ՌԲՃԺԵ (1776)-ին Ք(րիստոս)ի ծառա |Պետրոս վարդապետ: | Պետրո[ս]»3։
Կառույցն իր նշանակությամբ օգտագործվել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Հայտնի է նաև, որ 1888 թվականին շուշվաբնակ թաղասեռցի վաճառական Բաղդասար Սաֆարյանը նախաձեռնել է կառույցի վերանորոգումը4։



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Դիզակի մելիքություն, 18-րդ դար (1735 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
 Ըստ արձանագրության
 
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով թաղակապ կառույց է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ արևելքից

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Երկու լուսամուտ՝ արևելքից

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղակապ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, կղմինդրածածկ

Չափերը` երկարությունը
10 մ
Չափերը` լայնությունը
8,5 մ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Վթարային

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սպիտակ խաչ վանքի, ինչպես նաև Արցախի 18-րդ դարի պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ