Կավաքավանք, Զոհված ազատամարտիկների խաչքար
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Զոհված ազատամարտիների հիշատակի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել և Կավաքավանքի բակում կանգնեցվել է 1995 թվականին ի հիշատակ 1993 թվականին այստեղ նահատակված ազատամարտիկներ Արայիկ Հարությունյանի և Յուրա Կարապետյանի։

2020 թվականի հոկտեմբերին Հադրութի շրջանը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականին համացանցում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակած տեսանյութերը փաստում են, որ Կավաքավանքի տարածքում ադրբեջանցիները իրականացրել են հարթեցման, աշխատանքներ, իսկ խաչքարը անհայտացած է։ Համաձայն լրատվամիջոցների տարածքի աշխատանքներն կատարվում են իբրև եկեղեցու «վերանորոգման» նպատակով։

Սկզբնական պատկանելությունը
Հադրութի շրջան

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում տարածքն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում, իսկ 1868-1917 թթ․ կցվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Կարյագինի գավառի Ջաբրայելի գավառակին։ Խորհրդային տարիներին Կավաք լեռը և վանքը եղել են Հադրութի և Ֆիզուլու շրջանների սահմանագիծը։ 1993 թվականից մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ջրակուս համայնք։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հողեր։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հողեր գյուղից 5,5 կմ հյուսիս-արևելք, Կավաքավանքի մոտ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 705 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում, գետից 1 կմ հարավ, Կավաք լեռան գագաթին։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 20-րդ դար (1995թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տուֆ (նարնջագույն)
Տիպը
Խաչքար-հուշակոթող
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի արժևորման գործում։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․