Կավաքավանք, Խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Կավաքավանքի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Որպես նվիրատվական խաչքար կերտվել է 17-րդ դարում և ագուցվել Կավաքավանքի եկեղեցու պատին։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանցի զինվորականների կողմից եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի, քանդվել և ոչնչացվել է շքամուտքը, իսկ խաչքարը տեղահանվել է։

2020 թվականի հոկտեմբերին Հադրութի շրջանը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Հողեր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում տարածքն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում, իսկ 1868-1917 թթ․ կցվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Կարյագինի գավառի Ջաբրայելի գավառակին։ Խորհրդային տարիներին Կավաք լեռը և վանքը եղել են Հադրութի և Ֆիզուլու շրջանների սահմանագիծը։ 1993 թվականից մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ջրակուս համայնք։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հողեր։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հողեր գյուղից 5,5 կմ հյուսիս-արևելք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 705 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում, գետից 1 կմ հարավ, Կավաք լեռան գագաթին։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ կրաքար

Տիպը
Նվիրատվական խաչքար
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին

Արժևորումը
Կարևոր նշանակություն Կավաքավանքի պատմության և ուշ միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․