Շախկախի վանք, Սուրբ Շաղախի տապանաքար
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Սուրբ Շաղախի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը, նվիրված վաղ միջնադարում նահատակված սուրբ Շաղախի հիշատակին, տեղադրվել է 19-րդ դարում։
2020 թվականի հոկտեմբերին Սարինշեն գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դիզակ, Սարինշեն (Շաղախ) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ: Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծամձոր համայնք, Սարինշեն
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 3,7 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարինշեն գյուղից 1 կմ հարավ գտնվող Շախկախի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1343 մ։ Նկարագրություն
Տապանաքարը գտնվում է Սուրբ Շաղախի նահատակման վայրում կառուցված Շախկախա Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում՝ հյուսիսային պատի տակ։ Այն այստեղ տեղադրվել է 19-րդ դարում՝ եկեղեցու վերակառուցման ժամանակ՝ ի հիշատակ սրբի։
Հուշարձանը հարթ պատվանդանի վրա տեղադրված ուղղանկյունաձև, ոչ բարձր շիրմաքար է, որի վերին հարթ մակերեսին՝ երկու գրեթե հավասարաչափ շրջանակների մեջ, տեղադրված են աստիճանաձև պատվանդանի վրա կանգնեցված խաչաքանդակը և քառատող արձանագրությունը․ «Այս է տապան Ս[ուր]բ Շաղախի | քրիստոնէից ուխտատեղի | ընծայեցի մեր ծնողաց յիշատակի | օվ որ կարթայ Ա[ստուա]ծ ողորմի»1:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ կրաքար
Տիպը
Ուղղանկյունաձև, հարթ տապանաքար Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Շախկախի վանքի պատմության, ինչպես նաև տեղական ավանդապատումների ուսումնասիրության համար։
----------------------------
1 Արձանագրության ընթերցումը՝ Գայանե Բուդաղյանի։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․