Ակնաղբյուր, Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Արցախյան ազատամարտում զոհված ակնաղբյուրցիների հիշատակի հուշարձանը կառուցվել է 2017 թվականին, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի հարևանությամբ։
2020 հոկտեմբերին Ակնաղբյուր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն։
Սկզբնական պատկանելությունը
Ակնաղբյուր գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Հուշարձան Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ակնաղբյուր։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5,5 կմ հյուսիս-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ակնաղբյուր գյուղի հարավային եզրին դպրոցի հարևանությամբ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 653 մ: Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի հովտում, գետից 6,5 կմ հարավ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
21-րդ դար (2017 թ.) Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ ակնաղբյուրցի Առլետա Ամիրջանյանի վկայության: Հեղինակի որոշման աղբյուրը
Քանդակագործ՝ Ռոբերտ Ասկարյան Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ տրավերտին
Տիպը
Հուշակոթող Պահպանվածությունը`
Անհայտ ժամանակակից հուշարձանները ադրբեջանական վանդալիզմի և մշակութային ժառանգության ոչնչացման գլխավոր թիրախում են։
Արժևորումը
Հուշակոթողը խորհրդանշում է Արցախյան ազատամարտում ակնաղբյուրցիների մղած պայքարը և հավերժացնում է նահատակված հերոսների հիշատակի հանդեպ ցուցաբերվող խորին հարգանքը:
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․