Ակնաղբյուր, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հայրենական մեծ պատերազմում զոհված ակնաղբյուրցիների հիշատակի հուշարձանը կառուցվել 1966 թվականին։

2020 հոկտեմբերին Ակնաղբյուր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Ակնաղբյուր (Ալբուլաղ) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հուշարձան
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ակնաղբյուր։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5,5 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ակնաղբյուր գյուղի հարավային եզրին դպրոցի հարևանությամբ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 653 մ:
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի հովտում, գետից 6,5 կմ հարավ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար (1966 թ.)

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ տրավերտին

Տիպը
Հուշակոթող, հուշապատ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Հուշակոթողը խորհրդանշում էր գյուղացիների խորը հարգանքը զոհված մարտիկների հիշատակին և յուրաքանչյուր Մայիսի 9-ին իր շուրջն էր համախմբում տարբեր վայրերում ապրող ակնաղբյուրցիներին։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․