Տումի, Կարմիր եղցի եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Կարմիր եղցու խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարն որպես գերեզմանային կոթող կերտվել է 12-13-րդ դարերում։ Հետագայում կանգնեցվել է ավերակ Կարմիր եղցու խորանում, որտեղ պահպանվում էի մինչ 2020 թվականը։
2020 թվականի հոկտեմբերին Տումին բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Դիզակի մելիքության մաս է կազմել։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12,5 կմ հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Տումի գյուղի հարավային եզրին, Եղցու խութ բլրի վրա, Կարմիր եկեղեցու խորանում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1081 մ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր։
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը վավերացվել և չափագրվել է։
Կարմիր եղցի հնավայրին և խաչքարին անդրադարձել է նաև Էմմա Աբրահամյանը «Տումի գյուղի վտանգված պատմամշակութային ժառանգությունը» հոդվածում (2021)։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող Պահպանվածությունը`
Վատ (մոմապատ և հողմահարված)
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ինչպես նաև Կարմիր եղցի եկեղեցու ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան է., 2021 - Էմմա Աբրահամյան, «Տումի գյուղի վտանգված պատմամշակութային ժառանգությունը», «Վարձք», 2021, Երևան, № 16, էջ 56-72։
.
Գ․ Բ․