Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Կարմիր գյուղ (Դռնավարզ), Կուճիր ճյուր աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Կուճիր ճյուր Այլ անվանումներ
Վիլադանց (Վելատանց) Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1916 թվականին, գործել է մինչև 2000-ական թվականները, վերջին տարիներին աղբյուրը ցամաքել էր։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել է։ Անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։ Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղում՝ Մեծ ճյուր աղբյուրից 120 մետր արևելք։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։ Նկարագրություն
Կուճիր ճյուր1 աղբյուրը կառուցվել է 1916 թվականին՝ Լազր Միքայելյան Բեգլարյանցի նախաձեռնությամբ ու միջոցներով։ Այն ոչ մեծ չափերի կամարակապ շինություն է, որի ներքին պատին՝ կենտրոնից աջ ագուցված խոշոր քարին, շինարարական արձանագրությունն է` Վալատեանց|ին յիշատակ | աղբուրս շինէց | իւր սեպհական | ծախքով դռնավ|արզէցի Լազր Միք|այէլեան Բէկլար|եանց, 1916 ամի։ Աղբյուրն ամբողջությամբ երեսպատված է սրբատաշ կրաքարով, միայն թաղակապ ներքին հատվածում են օգտագործված կիսամշակ քարեր։ Նավի չափերն են՝ 250x60 սմ։ Աղբյուրի ջրամատակարարումը նավի ձախ կողմից է։ Ջրավազանն աղբյուրի կողքին է՝ ջրի ծորակից 2 մ հեռավորության վրա։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
1916 թ․ Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Աղբյուրի ներքին պատի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը։ Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կամարակապ Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, կրաշաղախ, սվաղ Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Թաղակապ Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Աղբյուրը կառուցված է կիսամշակ ու սրբատաշ կրաքարով և կրաշաղախով։ Տիպը
Բնակավայրի աղբյուր Չափերը` բարձրությունը
Պահպանված վիճակում ունի ավելի քան 2 մ բարձրություն։ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կուճիր ճյուր աղբյուրը գյուղամիջյան աղբյուր էր, որն ուներ նաև տնտեսական և հասարակական կյանքի համար կարևոր նշանակություն։ ----------------------------
1Կուճիր ճյուր, Արցախի բարբառով՝ փոքր ջուր, աղբյուր։Լուսանկարներ
...
.
Ա․Հ․