Վանք, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշարձանը կառուցվել է 1985 թվականին Հայրենական մեծ պատերազմում զոհված վանքեցիների հիշատակին։
2020 թվականին հոկտեմբերին Վանք գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Հուշակոթող
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991- 2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Վանք
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից մոտ 500 մ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ Սպիտակ Խաչ վանքի գերեզմանոցում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 20-րդ դար (1985 թ․)
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ արձանագրության Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի չափագրվել և վավերացվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն գրանիտ
Տիպը
Հուշակոթող Չափերը` լայնությունը
1,5 մ Չափերը` բարձրությունը
5 մ Պահպանվածությունը`
2022 թվականին ադրբեջանցի օգտատերերի կողմից համացանցում տարածած լուսանկարներից պարզվել է, որ հուշարձանի տարածքը ենթարկվել է վանդալիզմի, թեև Հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթողը կանգուն է, սակայն ավերված է կից Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակի խաչքարը։
Արժևորումը
Հուշակոթողը խորհրդանշում էր գյուղացիների խորը հարգանքը զոհված 23 մարտիկների հիշատակին և յուրաքանչյուր Մայիսի 9-ին իր շուրջն էր համախմբում տարբեր վայրերում ապրող վանքեցիներին։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․