Վանք, Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի խաչքար-հուշարձան
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի խաչքար-հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշարձանը կերտվել և տեղադրվել է 2010 թվականին՝ Արցախյան ազատամարտում զոհված վանքեցիների հիշատակին։
2020 թվականին հոկտեմբերին Վանք գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ 2022 թվականին ադրբեջանցի օգտատերերի կողմից համացանցում տարածած լուսանկարներից պարզվել է, որ այն ենթարկվել է վանդալիզմի և ոչնչացվել։
Սկզբնական պատկանելությունը
Վանք գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991- 2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան,Վանք
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից մոտ 500 մ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Վանք գյուղի հյուսիս-արևելյան եզրին՝ Սպիտակ Խաչ վանքի գերեզմանոցի տարածքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 810 մ։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 21-րդ դար (2010 թ․)
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ վանք գյուղի բնակիչների վկայության։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տուֆ (Անի, նարնջագույն)
Տիպը
Հուշակոթող Պահպանվածությունը`
Գյուղի բռնազավթումից հետո հուշարձանը ավերվել է։
Արժևորումը
Հուշակոթողը Վանք գյուղի նոր հուշարձաններից էր։ Այն խորհրդանշում էր Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը և գյուղացիների խորը հարգանքը զոհված ազատամարտիկների հիշատակին։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․