Պլեթանց, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, տապանաքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Բեագի (Բեկի) տապանաքար
Այլ անվանումներ


Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կանգնեցվել է 1854 թվականին։


2020 թվականի հոկտեմբերին Պլեթանց գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Պլեթանց գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում տարածքն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Պլեթանց

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պլեթանց գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 741 մ։
Նկարագրություն
Տապանաքարը գտնվում է Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային կողմում՝ մուտքից աջ։ Այն չափերով մեծ, ուղղանկյունաձև շիրմաքար է՝ կերտված մոխրագույն ավազաքարից։ Կոթողի հարավային լայն կողին տապանագիրն է՝ ընդգրկված նախշազարդ գոտիներով պարփակված ուղղանկյունաձև զույգ շրջանակների մեջ․ «Այս է տապան լուսահոգի | (Բ՞)եագին, որէ որդի | Բաղտասարին 1854»։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
 19-րդ դար (1854 թվական)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Պլեթանց գյուղի պատմության ուսումնասիրման համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․