Սառնաղբյուր, Սուրբ Գևորգ եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Այլ անվանումներ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13-րդ դարերում, որպես գերեզմանային կոթող։ Հետագայում 1875 թվականին վերաօգտագործվել է Սուրբ Գևորգ եկեղեցու շինարարության մեջ, որպես հյուսիսային ավանդատան մուտքի բարավոր։

2023 թվականի սեպտեմբեր 19-ին Սառնաղբյուր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Միրիշալու (Սառնաղբյուր) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Բնակավայրը հետագայում Վարանդայի մելիքության մաս է կազմել։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սառնաղբյուր։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 9 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սառնաղբյուր գյուղի արևմտյան եզրին, հին թաղամասում, եկեղեցու պատին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 843 մետր։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կարմրադեղնավուն կրաքար

Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան խաչքարարվեստի, ինչպես նաև Սառնաղբյուր գյուղի հոգևոր անցյալի և պատմության ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․