Ցոր, Սուրբ Լուսավորիչ անապատ, խաչքար №1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Սուրբ Լուսավորիչ անապատի խաչքար
Այլ անվանումներ
Նապատի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 10-11-րդ դարերում, որպես գերեզմանային կոթող։ Հետագայում ագուցվել է 16-17-րդ դարերում կառուցված Սուրբ Լուսավորիչ եկեղեցու հարավային պատին, որպես զարդարանք։

2020թվականի հոկտեմբերին Ցոր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ցոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991- 2020 թթ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր։

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 4 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք, Լուսավորիչ անապատ եկեղեցու մոտ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 987 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում, գետից 23 կմ հեռավորությամբ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 10-11-րդ դդ․:

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և պատկերագրական առանձնահատկությունների և համանման հուշարձանների համեմատական վերլուծության։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Գերեզմանային կոթող
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սուրբ Լուսավորիչ եկեղեցու, ինչպես նաև Ցոր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․