Ծովատեղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 4
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը՝ որպես գերեզմանային կոթող, ամենայն հավանականությամբ կերտվել է 13-րդ դարում։ Հետագայում ագուցվել է եկեղեցու պատին։2023 թվականի սեպտեմբերին Ծովատեղ գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Խաչքարի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծովատեղ գյուղի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի ստորին հատվածում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 900 մ։ Նկարագրություն
Խաչքարն ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում՝ ավելի վաղ շրջանի պատկանող սրբատեղիի պահպանված պատի ստորին հատվածում։
Ուղղանկյունաձև կոթողի հորինվածքային կենտրոնում մեծածավալ ծաղկած խաչն է՝ ամբողջությամբ երիզված երկպարան գոտով։ Սկիզբ առնելով ուղղահայաց խաչաթևի ստորին հատվածից՝ արմատը ձևավորում է հյուսվածաձև վարդյակ, իսկ ստորին երկու եռաբողբոջ ծայրերից սկզբնավորվում են ավանդական արմավաճյուղերը՝ տարածվելով դեպի վեր։ Հորինվածքն ընդգրկված է եռապարան լայն զարդագոտով, որն իրենով ուղղանկյունաձև խորան է կազմում։ Վերջինիս վերին երկու անկյուններին կից փոքր ծաղկանման տերևներից դեպի խաչի հորիզոնական թևերն է իջնում խաղողի մեկական ողկույզ։ Ուշագրավ են կոթողի ստորին հատվածի պատկերաքանդակները, որոնք, ցավոք, խիստ վնասված, նույնիսկ մասամբ ջարդված են։ Պահպանված հատվածում մինչև գոտկատեղը տեսանելի է հավանաբար հասակով մեկ կանգնած, դիմահայաց, գավազանակիր, թվում է երկարածամ կամ սաղավարտակիր կերպար։ Ուշագրավ է նրա աջ կողմում քանդակված գավազանը, որի կլոր գլխիկի վրա պատկերված է դեպի ցած ուղղված թռչուն։ Կերպարի ձախ ձեռքը ուղղված է դեպի հորինվածքի կենտրոնական հատվածը, որը, սակայն, բացակայում է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և պատկերագրական առանձնահատկությունների Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի խաչքարարվեստի, ինչպես նաև Ծովատեղ գյուղի հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․, Ա․ Լ-Ե․