Հոչանց, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, տապանաքար № №2
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը հավանաբար վերաբերվում է 15-16-րդ դարերին։ Այն ի սկզբնե տեղադրված է եղել Սուրբ Ստեփանոս եկեղեցուն մերձակա գերեզմանոցում։ Տապանաքարը հայտնաբերվել է 2019 թվականին, եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ։ 2020 թվականի նոյեմբերից Հոչանց գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Հոչանց գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Ուղղանկյուն հարթ տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք․ Սյունյաց աշխարհ, Աղահեճք գավառ։ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Հոչանց։

Տեղագրությունը
 Գտնվում է շրջկենտրոն Բերձորից 8 կմ հյուսիս-արևմուտք

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հոչանց գյուղի կենտրոնում, Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավարևմտյան մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1272 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի Հոչանց վտակից 1 կմ հարավ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 15-16-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ (մոխրագույն)
Տիպը
Գերեզմանաքար
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․