Բարսղիշենի մատուռ, խաչքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Գրիգորի խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 13-րդ դարում, որպես գերեզմանային կոթող։ Հավանաբար ուշ միջնադարում այն տեղափոխվել և տեղադրվել է մատուռի ներսում։ 18-րդ դարի կեսերին գավառի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է։
Սկզբնական պատկանելությունը
Բարսղիշեն (նաև Բարսեղաշեն և Բարսեղի շեն)
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք Արցախ աշխարհի Վայկունիք (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ, մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի շրջան (Քարվաճառ), Եղեգնուտ, Բարսղիշեն գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառից 15,5 կմ հյուսիս-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Բարսղիշեն գյուղատեղիից 2,5 կմ հարավ-արևմուտք՝ Եղեգնուտ գյուղից 700 մ արևելք գտնվող մատուռի ներսում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1476 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Լև գետի հովտում՝ գետից 700 մ արևելք։ Նկարագրություն
Խաչքարը կերտված է տեղի ժայռերից ճեղքված մոխրագույն ավազաքարից։ Բնականից հարաբերական հարթ մակերեսին քանդակված է հյուսածո զարդանախշերով ծաղկած խաչը։ Վերին խաչաթևի երկու կողմերում խաղողի ողկույզներ են պատկերված։ Խաչքարի վերին ձախ անկյունում փորագրված է տարեթիվը, իսկ ստորին հատվածում 5 տող հիշատակագարություն։ Արձանագրությունը հետևյալն է․ «Ո եւ ՁԱ (1232) |...| Ս[ուր]բ նշանս Գրիգոր երիցոյ, | որ յերկրպագէք զԳրի|գոր զհայր եւ զմայր|ն իւր, յաղաւթս յ|իշեսջիք, ամէն»1:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար (1232թ)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2015 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը (RAA) հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այցելել և ուսումնասիրել է հուշարձանը։ Կատարված աշխատանքների արդյունքները տեղ են գտել 2019 թվականին հրատարակված «Հայաստանի պատմություն» գրքաշարի «Մռավականք» հատորում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող Չափերը` լայնությունը
75 սմ Չափերը` բարձրությունը
150 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Հուշարձանը կարևոր է Արցախի, մասնավորապես՝ Վերին Խաչենի վիմագրական ժառանգության և խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Կարապետյան Ս․, 2019, էջ 245:
Լուսանկարներ
Գրչանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս., 2019 - Կարապետյան Սամվել, Հայաստանի Պատմություն, հատոր Դ (Մռավականք), Երևան, 2019։ .
Ա․Հ․