Մեծ Թաղեր, Եղցուն արտի գերեզմանոց, տապանաքար № 1
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան

Տիպային անվանումը
Օրորոցաձև տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ամենայն հավանականությամբ կերտվել է 16-17-րդ դարերում և որպես շիրմաքար տեղադրվել Իշխնեցեք գյուղի (հետագայում՝ գյուղատեղի) Եղցուն արտ տարածքի գերեզմանոցում։

2020 թվականի հոկտեմբերին Մեծ Թաղեր գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Իշխնեցեք գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի և Դիզակի մելքությունների։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղից 5,5 կմ արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 978 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի աջ ափին՝ գետից 200 մ հեռավորության վրա։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Տապանաքարին անդրադարձել է Երվանդ Աբրահամյանը իր «Մեծ Թաղեր» գրքում (2009):

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Տիպը
Գերեզմանաքար
Չափերը` երկարությունը
150 սմ
Չափերը` բարձրությունը
70 սմ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Իշխնեցեք գյուղատեղիի և Մեծ Թաղեր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան Ե․ , 2009 - Աբրահամյան Երվանդ, Մեծ Թաղեր, Ստեփանակերտ, 2009։

.
Գ․Բ․