Կարկաժան, Հին Կրկժան գյուղատեղիի գերեզմանոց, խաչքար № 3
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Հին Կրկժան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13-րդ դարում՝ որպես գերեզմանային կոթող։ 2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Կարկաժան (Հին Կրկժան)
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 19-20-րդ դարերում Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի մաս է կազմել։ 1991-1992 թթ․ Կարկաժանն ազատագրվել է, որից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։
Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան (Հին Կրկժան)
Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտ քաղաքի հարավարևմտյան կողմում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից 200 մ հարավ-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1054 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետի ձախափնյա լեռնալանջին՝ ափից 1,3 կմ հեռավորության վրա։ Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ հուշարձանի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին պատմական տեղեկություններ կամ վկայություններ հայտնի չեն։ 2013 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ, կազմվել է խաչքարի վկայագիրը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ ավազաքար
Տիպը
Գերեզմանային կոթող Չափերը` լայնությունը
59 սմ Չափերը` բարձրությունը
72 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
14սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Կարևոր է Ստեփանակերտի շրջակայքի միջնադարյան մշակութային շերտի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․