Հակակու, Սուրբ Աստվածածին եկեղեցի, տապանաքար № 4
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Տեր Մովսեսի տապանաքար Այլ անվանումներ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
1910 թվականին շիրմաքարը կանգնեցվել է տապանաբակում։
2020 թվականի հոկտեմբերից Հակակու գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հակակու գյուղի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1063 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ Հակակու գյուղի Տնջրու ջուր և Կյուփանեն ջուր առվակների միջակայքում: Նկարագրություն
Տապանաքարը գտնվում է Հակակու գյուղի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում տարածվող տապանաբակում։ Ուղղանկյունաձև, միջին չափերի շիրմաքար է, որի հարթ երեսին` գեղեցիկ շրջանակի մեջ փորագրված եռատող արձանագրությունից տեղեկանում ենք, որ այն 1910 թ․ օգոստոսի 20-ին մահացած, տերՄովսես Տէր Յարութիւնեանի տապանն է. «Տապանն է տէր Մովսէս Տէր | Յարութիւնեան(ի), վախճանվել է | 1910 թ․ օգոստ(ոսի) 20-ին»1:Տապանաքարը կերտված է սպիտակամոխրագույն ավազաքարից, պահպանվել է իր նախնական դիրքից տեղաշարժված և կողաշրջված վիճակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 20-րդ դար (1910 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին մանրամասն նկարագրել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Հակակու» հոդվածում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հակակու գյուղի և Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Աբրահամյան Է․, 2024, էջ 28։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան է., 2024 - Աբրահամյան Էմմա, «Հակակու», «Վարձք», 2024, Երևան, № 19, էջ 21-30։
.
Գ․Բ․