Հակակու, Սուրբ Աստվածածին եկեղեցի, տապանաքար № 3
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Գևորգի տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը տապանաբակում կանգնեցվել է 1880 թվականին։
2020 թվականի հոկտեմբերից Հակակու գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Հակակու գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հակակու

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հակակու գյուղի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1063 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ Հակակու գյուղի Տնջրու ջուր և Կյուփանեն ջուր առվակների միջակայքում:
Նկարագրություն
Հակակու գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում գտնվող տապանաբակում պահպանված հուշարձաններից երրորդ տապանաքարը թվագրված է 1880 թվականով։ Ողղանկյունաձև, միջին չափերի շիրմաքարի հարթ երեսին գեղեցիկ շրջանակի մեջ ընդգրկված եռատող արձանագրությունը վկայում է, որ այն Գրիգորի որդի Գևորգի տապանաքարն է․ «Տապան է Գէորգին, որ է որդի | Գրիգորին ավեդարանատար իր | որդի Գօսդանտին, վախ(ճանեալ) 1880»1։
Հուշարձանը կանգուն է, կերտված է սպիտակամոխրագույն ավազաքարից։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1880 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին մանրամասն նկարագրել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Հակակու» հոդվածում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հակակու գյուղի և Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Աբրահամյան Է․, 2024, էջ 28։

Լուսանկարներ