Հակակու, Սուրբ Աստվածածին եկեղեցի, տապանաքար № 2
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Տեր Մելիքսեթի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը տապանաբակում կանգնեցվել է 1846 թվականին։
2020 թվականի հոկտեմբերից Հակակու գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան:
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հակակու գյուղի կենտրոնում` Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1063 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում` Հակակու գյուղի Տնջրու ջուր և Կյուփանեն ջուր առվակների միջակայքում: Նկարագրություն
Հակակու գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում գտնվող տապանաբակում պահպանված հուշարձաններից երկրորդ տապանաքարը թվագրված է 1846 թվականով։
Ուղղանկյունաձև, միջին չափերի շիրմաքար է, որի հարթ երեսին` ուղղանկյուն շրջանակի մեջ փորագրված եռատող արձանագրությունից տեղեկանում ենք, որ այն տեր Հարությունի որդի տեր Մելիքսեթի տապանն է․ «Այս է տապան լուսահոգի | տէր Մէլիքսեթին, որ է որդի տէր Յարութ(իւն)ին։ Օվ էր գա(ր)թա, | ա(ստուա)ծ ողորմի դա, 184{0}6»1։
Տապանաքարը կերտված է սպիտակամոխրագույն ավազաքարից, պահպանվել է կողաշրջված վիճակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1846 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին մանրամասն նկարագրել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Հակակու» հոդվածում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար
Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հակակու գյուղի և Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Աբրահամյան Է․, 2024, էջ 28։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան է., 2024 - Էմմա Աբրահամյան, «Հակակու», «Վարձք», 2024, Երևան, № 19, էջ 21-30։
.
Գ․Բ․