Հակակու, Սուրբ Աստվածածին եկեղեցի, տապանաքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Տեր Հարությունի տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շիրմաքարը տապանաբակում կանգնեցվել է 1825 թվականին։ 2020 թվականի հոկտեմբերից Հակակու գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հակակու գյուղի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1063 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ Հակակու գյուղի Տնջրու ջուր և Կյուփանեն ջուր առվակների միջակայքում: Նկարագրություն
Հակակու գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում գտնվող տապանաբակում պահպանված հուշարձաններից առաջին տապանաքարը թվագրված է 1825 թվականով։
Ուղղանկյուն շիրմաքարի կողային հարթ երեսին՝ դեկորատիվ շրջանակի մեջ փորագրված հնգատող արձանագրությունից տեղեկանում ենք, որ այն պատկանում է խիժեցի խոջա Ղասումի որդի տեր Հարությունին․ «Այս է տապան խ(ի)ժեցի1 լուսա|հոգի տ(է)ր Յարութ(իւն)ին, որ է | որդի Մէլքումի թոռն Ղասումին, | որ էր խոջա, թվի(ն) ՌՄՀԴ (1825): Օվ կարդա, Ա(ստուա)ծ | ողորմի ասէ»2։
Տապանաքարը կերտված է սպիտակամոխրագույն ավազաքարից, պահպանվել է կողաշրջված վիճակում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1825 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին մանրամասն նկարագրել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Հակակու» հոդվածում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հակակու գյուղի և Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Խիժեցի, Խիժ գյուղի բնակիչ։ Տապանագրի մեջ հիշատակված հանգուցյալի ծննդավայրը Խիժ (Խեշ, Խշի) գյուղն է, որը ներկայումս Կապանի Գեղավանք բնակավայրի մաս է կազմում։
2 Աբրահամյան Է․, 2024, էջ 28։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան է., 2024 - Աբրահամյան Էմմա, «Հակակու», «Վարձք», 2024, Երևան, № 19, էջ 21-30։
.
Գ․Բ․