Դաշուշեն, Սուրբ Աստվածածին եկեղեցու տապանաբակ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Տապանաբակ Հատուկ անունը
Գերեզմանոց Այլ անվանումներ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
19-րդ դարում Դաշուշենի1 Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում ձևավորվել է գերեզմանոց։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Դաշուշեն գյուղ Պահպանման միավորի անվանումը
Տապանաբակ Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տապանաքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա), մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է գյուղամիջում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 877 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի աջ կողմում՝ ափից շուրջ 700 մ հեռավորության վրա։ Նկարագրություն
Դաշուշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային բակում՝ մուտքի աջ կողմում, պահպանվել է փոքր տապանաբակ՝ բաղկացած 19-րդ դարով թվագրվող մեկ սեղանաձև և վեց ուղղանկյունաձև արձանագիր տապանաքարերից։ Այստեղ են ամփոփված գյուղի նշանավոր մարդկանց աճյունները, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու և հայտնի Թադևոսի կամրջի կառուցողների՝ գյուղի տանուտեր Թադևոս Առաքելյանի և նրա կողակցի՝ Գուլիի։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրերի
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Տապանաբակ-գերեզմանոց Պահպանվածությունը`
Լավ (բարեկարգված)
----------------------------
1 Դաշուշեն գյուղը Արցախի Հանրապետության անկախության տարիներին վերանվանվել է Քարաշեն, սակայն կարճ ժամանակ անց այն վերագտել է իր սկզբնական անունը։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագիտական տեղեկություններ հայտնի չեն։
.
Ա․Հ․