Դահրազ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Բաղդասարի խաչքար Այլ անվանումներ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 17-րդ դարում։ Եկեղեցու շինարարության ժամանակ՝ 1862 թվականին, ագուցվել է պատի մեջ։
2023 թվականի սեպտեմբերին Դահրազ գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1014 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Չայլաղ սեզոնային գետակի աջ ափին՝ գետից 200 մ հեռավորության վրա: Նկարագրություն
Սպիտակ կրաքարից կերտված, ոչ մեծ չափերի այս խաչքարն ագուցված է Դահրազ գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատին՝ մուտքից վեր։
Ուշագրավ է կոթողի հորինվածքը․ այն կազմված է կենտրոնական մեծածավալ ծաղկած խաչից, որի չորս թևերը ծածկված են հյուսածո զարդագոտով։ Խաչքարի անկյուններում տեղադրված են պարզատիպ, փոքրաչափ չորս խաչաքանդակներ, որոնց միակ հարդարանքը, ի տարբերություն կենտրոնական ծաղկած խաչի, պարզ գծանախշն է։ Նվիրատվական արձանագրությունը փորագրված է խաչքարի վերին հատվածում՝ քանդակների ետնամասում․ «Խաչս | Բաղտաս|ար(ին)»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարի պատկերագրության, ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար (դեղնասպիտակավուն)
Տիպը
Նվիրատվական խաչքար Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դահրազ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․, Ա․ Լ-Ե․