Հակակու, Ուտարան եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Ուտարան Այլ անվանումներ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1823 թվականին և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ 2020 թվականի հոկտեմբերից Հակակու գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1063 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ Հակակու գյուղի Տնջրու ջուր և Կյուփանեն ջուր առվակների միջակայքում: Նկարագրություն
Հադրութի շրջանի Հակակու գյուղի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց ոչ հեռու գտնվող տնամերձ հողամասի մեջ, կիսավեր վիճակում պահպանվել է մի փոքրիկ եկեղեցի։ Հայտնի չէ եկեղեցու սկզբնական անվանումը, սակայն տեղացիների կողմից կոչվում է Ուտարան։ Համաձայն մուտքի բարավորին փորագրված արձանագրության՝ կառուցվել է 1823 թվականին․ «ՌՄՀԲ (1823) | յ(ի)շ(ատա)կ է ս(ուր)բ եկ(ե)ղ(ե)ցիս | Մէլքումին և ուն | էր Զ (6) խարճ ԱՃԾ (150) թ(ու)ման | Դաւթի որդի Սողօմս դուի | Ժ (10) թ(ու)ման հոգոյ յիշ(ա)տ(ակ)»1։
Միանավ շինություն է՝ կառուցված անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն մուտքի եզրաքարերը և բարավորը։ Կիսաշրջանաձև խորանով եկեղեցին ավանդատներ չունի։ Բեմն ամբողջությամբ և արևելյան պատը մասամբ քանդված են։ Հյուսիսային պատին պահպանվել է կամարակապ վերնամասով մկրտարանի խորշը։ Նմանատիպ վերնամասով պատրհաններ կան նաև խորանի կողապատերին։
Միակ մուտքը հարավային պատի արևմտյան կողմում է։ Լուսավորվում է արևելյան և հարավային կողմերից։ Տեսանելի է միայն հարավային լուսամուտի ստորին հատվածը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1823 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանին մանրամասն անդրադարձել է պատմաբան Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Հակակու» հոդվածում2։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, միանավ սրահ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, թերթաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմում։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու լուսամուտ հարավից և արևելքից, որոնք, սակայն, ավերված են։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Ծածկը չի պահպանվել։
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի տեղական անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Սրբատեղի Չափերը` երկարությունը
5,5 մ Չափերը` լայնությունը
4 մ Պահպանվածությունը`
Կիսավեր Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հակակու գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Աբրահամյան Է․, 2024, էջ 28։
2 Տե՛ս նույն տեղում, էջ 28-29։
Չափագրություններ
Հակակու, Ուտարան եկեղեցի
Չափագրությունը՝ Աշոտ Հակոբյանի (RAA)
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Աբրահամյան Է․, 2021 - Աբրահամյան Էմմա, «Հակակու», «Վարձք», Երևան, № 19, 2021, էջ 21-30։
.
Գ․Բ․