Կարկաժան, Հին Կրկժան գյուղատեղիի գերեզմանոց, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Հին Կրկժան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-րդ դարում՝ որպես գերեզմանային կոթող։ 2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Կարկաժան (Հին Կրկժան)
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 19-20-րդ դարերում Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի մաս է կազմել։ 1991-1992 թթ․ Կարկաժանն ազատագրվել է, որից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։
Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան (Հին Կրկժան)
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1054 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետի ձախափնյա լեռնալանջին՝ ափից 1,3 կմ հեռավորության վրա։ Նկարագրություն
Ոչ մեծ չափերի այս կոթողը գտնվում է Հին Կրկժան գյուղատեղիի գերեզմանոցի վերին հատվածում։ Խաչքարի հիմքի հատվածը խրված է հողի մեջ և չի բացառվում, որ այն կանգնած է իր նախնական դիրքում։ Ըստ ոճական, պատկերագրական առանձնահատկությունների՝ կոթողը պատկանում է 12-13-րդ դարերի։ Հորինվածքն ընդգրկում է խաչաթևերի զույգ կլոր վերջավորություններով և հորիզոնական ներքին ելուստներով իրար ձուլված զույգ խաչեր։ Ձախ կողմի խաչապատկերի ստորին հատվածում նույնատիպ փոքրիկ խաչ է քանդակված։ Աջակողմյան խաչաքանդակի ստորին մասում նշմարվում է արմավաճյուղի մի հատված։ Կենտրոնական հորինվածքը վերևից եզերվում է եռապարան, կամարաձև գոտով, որը յուրաքանչյուր խաչաքանդակի համար խաչախորան է ձևավորում։ Կոթողի հորինվածքը վերևում ավարտվում է շղթայաձև զարդագոտով, որը զգալիորեն հողմահարված է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ հուշարձանի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին պատմական տեղեկություններ կամ վկայություններ հայտնի չեն։ 2013 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ, կազմվել է խաչքարի վկայագիրը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանային կոթող Չափերը` լայնությունը
52 սմ Չափերը` բարձրությունը
59 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
14 սմ Պահպանվածությունը`
Միջին Լուսանկարներ
...
.
Ա․Հ․