Սարինշեն, Շախկախի վանքի ուխտավորների սենյակ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կացարան Հատուկ անունը
Ուխտավորների սենյակ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Շախկախի վանքի տարածքում ուխտավորների համար նախատեսված կացարանը կառուցվել է 1875 թվականին։ Այն ծառայել է որպես կացարան մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին շինությունը վնասվել է, և պատերի որոշ հատվածներ փլուզվել են։
2020 թվականի հոկտեմբերից Սարինշեն գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Շախկախի վանք, Սարինշեն
Պահպանման միավորի անվանումը
Ուխտավորների սենյակ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սարինշեն գյուղից 1 կմ հարավ՝ Խնձորուտ կոչվող տեղամասում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1343 մ։ Նկարագրություն
Հադրութի շրջանի Սարինշեն գյուղից 1 կմ հարավ գտնվում է Շախկախի վանքը։ Այն պաշտամունքի և ուխտագնացության կարևոր վայր է եղել ոչ միայն Դիզակի, այլև հարևան գավառների բնակչության համար։ 1865 թվականին վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը նպաստել է ուխտագնացության աճին դեպի այս նվիրական սրբատեղին։ Ուխտավորների կեցությունն ապահովելու համար 1875 թվականին Շուշիի բնակիչ Ավետիս Սարգսյան Սարդարյանցի միջոցներով եկեղեցուց արևմուտք կառուցվել է կացարան։ Կառույցը ուղղանկյուն հատակագծով, թաղակապ շինություն է։ Բոլոր պատերի տարբեր հատվածներում կան կենցաղային նպատակներով արված բազմապիսի խորշեր։ Արևելյան և արևմտյան պատերին հավասարաչափ ուղղանկյուն պատրհաններ են։ Հյուսիսային պատի կամարակապ խորշի մեջ հավանաբար եղել է բուխարին։ Արևելյան և արևմտյան պատերի մասնակի փլուզման պատճառով հայտնի չէ լուսամուտների իրական քանակը։ Հարավային պատին՝ մուտքից դեպի արևմուտք, պահպանվել է ցածրադիր և մեծ չափերով մեկ լուսամուտ։
Շինության հարավային կողմում բացված մուտքի կամարակապ բարավորին պահպանվել է երկու նախշազարդ վարդյակների միջև տեղադրված շինարարական արձանագրությունը՝ պսակված հավասարաթև խաչաքանդակով․ «Շինեալ յիշատակ միակ այս սենեակս | Շ[ու]շի ք[աղաքա]ցի Աւետիս Սարգսեան Սարտարեանցս | բնակարան ուխտաւորաց ի ս[ու]րբ տեղեացս | 1875 ամի փրկչակական թուականացս»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1875 թ.)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, թաղակապ շինություն է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Պահպանվել է միայն հարավային կողմի մեծ լուսամուտը։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (հողածածկ)
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Կացարան Չափերը` երկարությունը
6,1 մ Չափերը` լայնությունը
3,6 մ Պահպանվածությունը`
Վթարային Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Շախկախա Սուրբ Աստվածածին վանքի պատմության, հոգևոր կյանքի, ինչպես նաև վանական համալիրների կացարանների ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
.
Գ․Բ․, Ս․Դ․