Կիչան, Խաչքարերով գերեզմանոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց Հատուկ անունը
Խաչքարերով գերեզմանոց Այլ անվանումներ
Միջնադարյան գերեզմանոցՕգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը, ամենայն հավանականությամբ, ձևավորվել է 9-10-րդ դարերում, թեև հնավայրի տարածքում պահպանվել է ավելի վաղ կառուցված քրիստոնեական եկեղեցու սյան խարիսխ։
Խաչքարերի մեծ մասը վերաբերում է 12-13-րդ դարերին։ Թաղումները շարունակվել են մինչև 18-րդ դարը։ Հին գերեզմանոցից դեպի հարավ ձգվում է նոր գերեզմանոցը, որտեղ հուղարկավորություն է կատարվել մինչև գյուղի հայաթափումը։
2023 թվականի սեպտեմբերին գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր, տապանաքարեր, մահարձաններ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծիրանք կամ Մեծ Առանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կիչան գյուղից 300 մ հարավ-արևմուտք՝ Ստեփանակերտը Վարդենիսին կապող հյուսիս-հարավ մայրուղու աջ եզրին։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից մոտ 966 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում՝ գետից 3 կմ հյուսիս։ Նկարագրություն
Կիչանի գերեզմանոցը գտնվում է գյուղից հարավ-արևմուտք` Ստեփանակերտ-Վարդենիս ճանապարհի աջ եզրին։ Այստեղ պահպանված վաղ միջնադարյան եկեղեցու սյան խարիսխը վկայում է, որ գեղաքանդակ խաչքարերով ու տապանաքարերով հարուստ այս գերեզմանոցը ձևավորվել է ավելի հին սրբատեղիի տարածքում։ Վերջինս հայտնի է նաև որպես «խաչքարադաշտ» և շրջանի մշակութային լանդշաֆտի կարևոր բաղադրիչներից է։
Խաչքարերը կերտված են տեղական սպիտակ և մոխրագույն ավազաքարից, առանձնանում են ձևերի և հորինվածքների բազմազանությամբ։ Գերեզմանակոթողները նույնպես բազմապիսի են թե՛ կառուցվածքով, թե՛ հորինվածքով։
Արձանագիր խաչքարերի և տապանաքարերի շնորհիվ հուշարձանախումբը հստակ թվագրվում է 9-18-րդ դարերով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, 9-18-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրությունների
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ պահպանված խաչքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների ուսումնասիրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Խաչքարերը վավերացվել և չափագրվել են։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Չափերը` տարածքի մակերեսը
1,2 հա (նոր գերեզմանոցի հետ միասին) Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Հուշարձանն ունի բացառիկ արժեք միջնադարյան Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ Կիչանի խաչքարադաշտը վկայում է Արցախի քրիստոնեական հավատքի և գեղարվեստական աշխարհընկալման շարունակական զարգացման մասին։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․