Ծովատեղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարն ամենայն հավանականությամբ կերտվել է 11-12-րդ դարերում։ 2023 թվականի սեպտեմբերից Ծովատեղ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Խաչքարի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ծովատեղ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Ծովատեղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Ծովատեղ

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 15,7 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծովատեղ գյուղի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի ստորին հատվածում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 900 մ։
Նկարագրություն
Ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում՝ ավելի վաղ կառուցված սրբատեղիի պահպանված պատի ստորին հատվածում։
Չափերով ոչ մեծ այս խաչքարի կենտրոնական հատվածում քանդակված է մեծածավալ խաչը՝ ընդգրկված եռապարան, հյուսվածազարդ շրջանակի մեջ։ Խաչարմատից դեպի աջ և ձախ է բարձրանում մեկական արմավաճյուղ։ Ուշագրավ են հորիզոնական և ուղղահայաց վերին խաչաթևերի ծայրերը պսակող բողբոջածայր գնդերը։
Խաչարմատից ցած պատկերված է ամբողջահասակ, երկար հանդերձով, դիմահայաց կանգնած, ձեռքերի և ոտքերի շարժումով դեպի ձախ ուղղված մարդկային կերպար, որի գլուխը ծածկված է սուր ծայրով և երկու կողմերից դեպի ուսերն իջնող գլխարկով։

Խաչքարի վերին հատվածը ջարդված է, սակայն տեսանելի է արձանագրության հետևյալ հատվածը․ «․․․․ (կա)նգնեցի ․․․․»։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-12-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և պատկերագրական առանձնահատկությունների և համեմատական վերլուծության։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար (սպիտակամոխրագույն)

Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի խաչքարարվեստի, ինչպես նաև Ծովատեղ գյուղի հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․, Ա․ Լ-Ե․