Ծովատեղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կերտվել է 1254 թվականին։ 2023 թվականի սեպտեմբերից Ծովատեղ գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Խաչքարի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ծովատեղ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Ծովատեղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Ծովատեղ

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 15,7 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծովատեղ գյուղի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի տակ։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 900 մ։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային կողմում։ Կանգուն է՝ ագուցված հողի մեջ։ Ամենայն հավանականությամբ այն իր սկզբնական տեղում է։ Միջին չափերի այս խաչքարը կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։ Կոթողի վերին հատվածը ջարդված է, իսկ դեպի հարավ նայող քանդակազարդ ճակատը՝ հողմահարված և վնասված։ Պահպանված է ծաղկած խաչի հորինվածքը՝ քանդակված հյուսկեն հաստ շրջանակով եզերված խաչախորանի ներքո։ Խաչաթևերը պսակվում են զույգ եռաբողբոջ վերջավորություններով, իսկ խաչի հիմքից դեպի աջ և ձախ է բարձրանում մեկական գալարապտույտ ծիլ։ Խաչաքանդակ հորինվածքից ցած՝ կոթողի ստորին հատվածում, պահպանվել է հետևյալ արձանագրությունը․ «Թիւ ՉԳ (1254) ես Մուն/ջ կանգնեցի զ․․․․»1։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար (սպիտակամոխրագույն)

Տիպը
Գերեզմանակոթող
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի խաչքարարվեստի, ինչպես նաև Ծովատեղ գյուղի հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Արձանագրության ընթերցումը՝ Սասուն Դանիելյանի։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․, Ս․Դ․, Ա․ Լ-Ե․