Շուշի, Թադևոս Թամիրյանցի աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր
Հատուկ անունը
Թադևոս Թամիրյանցի հիշատակի աղբյուր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
20-21-րդ դարեր
Սկզբնական պատկանելությունը
Շուշի քաղաք
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր, հուշաղբյուր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Ռուսական կայսրություն, Ելիզավետպոլի նահանգ, Շուշվա գավառ։ Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան, քաղաք Շուշի։
Հասցե
Շուշի, Ղազանչեցոց և Ազրյան փողողների խաչմերուկ
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Շուշի քաղաքի կենտրոնում։
Նկարագրություն
Աղբյուրը կառուցվել է 1900 թվականին՝ Շուշիի պատվավոր քաղաքացի Թադևոս Թամիրյանցի հիշատակին։ Այն ուղղանկյուն հատակագծով շինություն է, ի սկզբանե ծածկված էր մետաղյա բրգաձև տանիքով։ Աղբյուրի նավը և երեք ծորակները տեղադրված են հյուսիսային կողմում և նայում են դեպի խաչմերուկ։ 
Հյուսիսային պատի վերին աջ և ձախ կողմերում հայերեն և ռուսերեն լեզուներով փորագրված է․ 
«Այս ջուրը բերուած է | ի յիշատակ պատվարժան | քաղաքացի Թադէոս | Թամիրէանցի։ Ք(աղաք) Շուշի 1900»։ 
"Вечная память почтен|ному гражданину г(ородa) Шуши |Твдевосу Тамирянцу, 1900". 
Երկու արձանագրությունների միջև ագուցված է խաչաքանդակ սալիկ՝ «Տ(ե)ր Ա(ստուա)ծ | Յ(իսու)ս Ք(րիստո)ս» արձանագրությամբ։ 

2020 թվականի նոյեմբերից հուշարձանը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։ Համացանցում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են, որ կառույցը ենթարկվել է ադրբեջանական «վերանորոգման», որի արդյունքում փոխվել է տանիքը, ավելացվել են լապտերներ և անհետացել են վերոնշյալ բոլոր արձանագրությունները, խաչապատկերը ինչպես նաև մյուս զարդաքանդակները։ Աղբյուրի վրա տեղադրված նոր ցուցանակը նշում է միայն վերջինիս ճարտարապետական հուշարձանի կարգավիճակը, ինչպես նաև որպես այդպիսին վկայագրման 5165 համարը։



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
1900 թ․ (20-րդ դար), Շուշիի հայկական Ղազանչեցոց թաղամաս։
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ հիշատակագրական արձանագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Քաղաքային աղբյուր
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն է ունեցել 20-րդ դարասկզբին Շուշի քաղաքի և հատկաես Ղազանչեցոց թաղի ջրամատակարարման համար։
Լուսանկարներ