Քարագլուխ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 4
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Փիրուզպախտի խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը, որպես գերեզմանային կոթող, կանգնեցվել է 12-13-րդ դարերում։ Այն կանգուն էր մինչև մեր օրերը։ 2022 թվականի մարտի 24-ին տարածքը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Քարագլուխ։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնական հատվածում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղատեղիի կենտրոնում և տեղադրված է Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի աջ կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 998 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ։ Նկարագրություն
Փոքր չափերի այս խաչքարը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի աջ կողմում՝ պատին ագուցված խաչքարի դիմաց։ Կոթողի դիմային հատվածի կենտրոնում՝ պարանահյուս վերնամասով, ուղղանկյունաձև խաչախորանի ներքո, հյուսկեն հիմնախաչն է՝ զույգ եռաբողբոջ խաչաթևերով։ Հորիզոնական խաչաթևերի վերին աջ և ձախ հատվածներում փորածո փոքր խաչեր են, իսկ ստորին կողմերում՝ կրկնակի շրջանաձև ելուստներով մեկական խաչաքանդակ։ Կենտրոնական հորինվածքը ներփակված է լայն, հյուսվածազարդ եզրագոտով։ Խաչքարը թիկունքին ունի եռատող արձանագրություն․ «Ես Ճահանս կանկ[ն]|եցի զխաչս եղբ|այր Փիրուզպա[խտին]»1։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների, ինչպես նաև թվագրություն պարունակող նույնաոճ կոթողների ուսումնասիրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կերտվել է 12-13-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։
Պատմական համառոտ տեղեկանք
Խաչքարի արձանագրությունն առաջին անգամ հրապարակվել է «Դիվան հայ վիմագրության» 5-րդ պրակում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար
Տիպը
Խաչքար, գերեզմանակոթող Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Հուշարձանը Քարագլուխ գյուղի անցյալի մասին կարևոր տեղեկություն է հաղորդում։ Այն Արցախի միջնադարյան խաչքարային արվեստի յուրօրինակ նմուշներից է։
----------------------------
1 Բարխուդարյան Ս․, 1982, էջ 141։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուդարյան Ս., 1982 - Բարխուդարյան Սեդրակ, Դիվան հայ վիմագրության, պրակ 5․ Արցախ, Երևան, 1982։
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․