Ծովատեղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Որպես նվիրատվական խաչքար՝ կերտվել է 13-14-րդ դարերում։ Ագուցվել է եկեղեցու պատին։ Հետագայում տեղահանվել և պահպանվել է ներկայիս եկեղեցու բակում։
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Ծովատեղ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծովատեղ գյուղի կենտրոնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի տակ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 900 մ։ Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Ծովատեղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ՝ դրված հարավային պատի տակ՝ երկու այլ խաչքարերի հարևանությամբ։ Այս խաչքարը, ինչպես նաև եկեղեցու պատերին ագուցված և շուրջը պահպանված միջնադարյան մյուս խաչքարերը վկայում են հին սրբատեղիի գոյության մասին։
Ոչ մեծ չափերի, սպիտակ ավազաքարից կերտված ուղղանկյունաձև կոթող է։ Հորինվածքի կենտրոնում մեծադիր ծաղկած խաչն է՝ պարանահյուս, եռաբողբոջ խաչաթևերով։ Խաչի հիմքի կենտրոնից սկիզբ առնելով՝ դեպի աջ ու ձախ են տարածվում խաչարմատի երկու ճյուղերը, որոնցից յուրաքանչյուրի վրա քանդակված են մարմնի և գլխի շարժումով դիմահայաց, իսկ ոտքերը դեպի խաչն ուղղված երկու կերպարներ։ Թեև խաչքարի պատկերաքանդակների մանրամասները հստակ տեսանելի չեն, այնուհանդերձ նկատելի է, որ աջից քանդակված է տղամարդ, իսկ ձախից՝ կին։ Հատկապես ուշագրավ են նրանցից վեր՝ անմիջապես հորիզոնական խաչաթևերից ցած, աջից և ձախից տեղադրված թռչնաքանդակները, որոնք աչքի են ընկնում ինչպես իրենց չափերի արտասովոր խոշորությամբ, այնպես էլ իրենց պատկերագրական տիպով։ Թռչունները թառած են խաչարմատից բարձրացող և խաչին հպվող ցողունին։ Ավելի վեր՝ ուղղանկյունաձև խաչախորանի վերին երկու անկյուններում, հորինվածքը համալրվում է ցողուններից կախված մեկական խաղողի ողկույզով։ Խաչախորանը երկու կողմից և վերևից երիզված է գեղեցիկ պարանահյուս գոտով։ Խաչքարի ողջ պարանահյուս զարդադաշտը եռագոտի է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-14-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և պատկերագրական առանձնահատկությունների և համեմատական վերլուծության Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար (մոխրագույն)Տիպը
Նվիրատվական Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան խաչքարարվեստի, ինչպես նաև Ծովատեղ գյուղի հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ Լուսանկարներ
...
.
Ա․ Լ-Ե․, Գ․Բ․