Կարմիր գյուղ (Դռնավարզ), Աղին Նահատակ վանք, Պեխե աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Պեխե Այլ անվանումներ
Խաչին տակեն աղբյուր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը գործել է միջնադարից։ Ներկայիս շինությունը կառուցվել է 1876 թվականին։ Վերանորոգվել է 2000-2001 թթ․։ 2023 թվականի սեպտեմբերի 20-ից Կարմիր գյուղը (Դռնավարզ) բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա): 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 16,5 կմ հարավ։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1228 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 5,2 կմ հյուսիս` Բովուրխան լեռան արևմտյան լեռնաճյուղի ժայռապարի ներքո։ Նկարագրություն
Պեխե1 կամ Խաչին տակեն աղբյուրը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի Խաչին տակ գյուղատեղիում՝ Աղին նահատակ վանքից 800 մ արևելք։ Այն գործել է դեռևս միջնադարից և եղել է վանքի աղբյուրը։ Ակունքամերձ ժայռի վրա քանդակված երեք խաչապատկերները վկայում են, որ աղբյուրը սրբացվել է։ Խաչերն ունեն զույգ գնդաձև ելուստներ և իրենց ոճային առանձնահատկություններով թվագրվում են 12-13-րդ դարերով։
Ներկայիս աղբյուրը փոքր չափերի շինություն է, որի կառուցման վերաբերյալ ակի վերնամասում՝ աջակողմյան սրբատաշ քարին, փորագրվել է արձանագրություն․ «Ի Տառնավա(ր)զ | գեղջ Բէխեան | ախբուրս յիշատակ|աւ Միրզայ կ[ա]մ Սհակ | Պետրոսեան Ան(ա)ն|եանց 1876{6} ամի»։ Ամբողջությամբ սրբատաշ քարերով և կրաշաղախով կառուցված փոքրաչափ շինություն է՝ բաղկացած երկայնական ետնապատից և առջևի քարե նովից2 (գուռ)։ Աջ կողմում՝ նովի եզրաքարի վրա, գտնվում է ջրի ափաձև գուռը, որի վերնամասում տեղադրված է արձանագիր ուղղանկյուն սալը։ 2000-2001 թթ․ աղբյուրը վերանորոգվել է Սուրեն Տեր-Մանվելյանի միջոցներով։ Վերջին տարիներին աղբյուրը ցամաքել էր։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
12-19-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ աղբյուրի ակունք ժայռի խաչապատկերների գեղարվեստական առանձնահատկությունների քննության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Աղբյուրը գոյություն է ունեցել միջնադարից։ 1876 թվականին կառուցվել է ներկայիս շինությունը։ 2000-2001 թթ․ աղբյուրը վերանորոգվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաշաղախ
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Վանքի աղբյուր Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Պեխե աղբյուրը սրբացված է եղել միջնադարից և եղել է Աղին Նահատակ վանքի միակ աղբյուրը։ ----------------------------
1 Պէխէ, պէխի, պոխե, պոխի, կեչազգիների ընտանիքին պատկանող ծառ՝ բոխի։
Արձանագրության մեջ հիշատակվում է Բեխէան անվանմամբ։
2 Նով, նօվ կամ նավ, Արցախի բարբառով՝ փայտե կամ քարե գուռ աղբյուրների առջևում՝ կենդանիների ջրարբեցման համար։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․