Դրմբոն, Մաչախա խաչ սրբատեղի
Հուշարձան
Տիպային անվանումը
Սրբատեղի-ուխտավայր Հատուկ անունը
Մաչախա խաչ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Մաչախա Խաչ սրբատեղիի խաչքարերը կերտվել են 11-12-րդ դարերում և ի սկզբանե կանգնեցված են եղել Մաչախ գյուղատեղիի գերեզմանոցում։ Խորհրդային տարիներին գյուղատեղիի և գերեզմանոցի տարածքը հերկվել է։ Հետագայում գերեզմանոցից երկու խաչքարեր տեղափոխվել և վերստին կանգնեցվել են Դրմբոնից Մեհմանա տանող դաշտամիջյան ճանապարհի եզրի բարձրադիր հատվածում, և վայրը դարձել է սրբատեղի։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Պատկանել է Մաչախ գյուղատեղիի միջնադարյան գերեզմանոցին։ Պահպանման միավորի անվանումը
Սրբատեղի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Կուենք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Դրմբոն։
Տեղագրությունը
Գտնվում է Դրմբոն գյուղից 1,5 կմ արևելք՝ Մաչախ կոչվող տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհի եզրի բարձրադիր հատվածում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 946 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու գետի աջ կողմում՝ Սարսանգի ջրամբարից 2,2 կմ հարավ։ Նկարագրություն
Մարտակերտի շրջանի Դրմբոն բնակավայրից 1,5 կմ արևելք՝ Մեհմանա տանող դաշտամիջյան ճանապարհին գտնվում է միջնադարյան մի գյուղատեղի, որն աղբյուրներում հիշատակվում է Մաչախ (Մաչեղ)1 անունով։ Գյուղատեղիի միջնադարյան գերեզմանոցի տարածքը խորհրդային տարիներին հերկվել է, իսկ բազմաթիվ կոթողներ տեղափոխվել են մոտակա չմշակվող տարածքներ։ Ճամփեզրի բարձունքին՝ վարելահողի վերնամասում է գտնվում Մաչախա Խաչ սրբատեղին՝ երկու մեծադիր, կանգուն խաչքարերով։ Կրաքարից կերտված այս խաչքարերը մասամբ հողմահարված են, հատկապես վնասված է ձախակողմյան խաչքարը, որի խաչապատկերներն ու քանդակազարդերը հազիվ նշմարելի են։ Երկու խաչքարերն էլ մրապատ ու մոմապատ են, ինչը վկայում է, որ դրանք դրմբոնցիների համար նվիրական ուխտավայրի կոթողներ էին։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 11-12-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ սրբավայրում կանգնեցված խաչքարերի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2022 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հնագետ Գագիկ Սարգսյանի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Հնագետը տարածքում դիտարկել է նաև կուրգանային դամբարանաբլուր, իսկ սրբատեղիի հուշարձանները վերագրել է 11-12-րդ դարերի։
Պատմական համառոտ տեղեկանք
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Սրբատեղի Չափերը` տարածքի մակերեսը
0,09 հա Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Մաչախա խաչ սրբատեղին Արցախի քիչ ուսումնասիրված հուշարձաններից է։ Այն կարևոր պատմամշակութային նշանակություն ունի Խաչենի իշխանության Մաչախ գյուղատեղիի պատմության և Արցախի խաչքարարվեստի ուսումնասիրության համար։ ----------------------------
1 Մաչախ գյուղը գտնվել է ներկայիս Դրմբոն գյուղի արևելյան մասում, որտեղ դեռևս պահպանվել են որոշ հետքեր։ Գյուղը «Մաչեղ» անվամբ առաջին անգամ հիշատակվել է 1240 թվականին Գանձասարի եկեղեցու հյուսիսային պատին փորագրված իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ծավալուն շինարարական արձանագրության մեջ։
Տե՛ս Բարխուդարյան Ս․, 1982, էջ 38։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուդարյան Ս., 1982 - Բարխուդարյան Սեդրակ, Դիվան հայ վիմագրության, պրակ 5․ Արցախ, Երևան, 1982։
.
Ա․Հ․, Ս․Դ․