Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Ծամձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցի, Արձանագրություն
Հուշարձան
Տիպային անվանումը
Արձանագրություն
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Արձանագրությունը փորագրվել է 1703 թվականին՝ Տեր Ղազարի կողմից՝ եկեղեցու քահանա տեր Սարգսի հիշատակին։ 2020 թվականի հոկտեմբերից Ծամձոր գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ծամձոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Հիշատակագրական արձանագրություն

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մաս է կազմել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառի։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծամձոր։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ծամձոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծամձոր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1158 մ:
Ջրագրությունը
Եկեղեցին գտնվում է Արաքսի հյուսիսային հովտում՝ գետից 26 կմ հեռավորության վրա։
Նկարագրություն
Արձանագիր քարն ագուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին։ Այն իրենից ներկայացնում է երկայնական ամբողջական գետաքար, որի անմշակ մակերեսին հինգ տողով փորագրված է տապանաքարային բովանդակությամբ հետևյալ արձանագրությունը․ «Յ[իսու]ս Ք[րիստո]ս։ | Այս է հանգի[ս]տ տ[է]ր Սարքիսին է թվ[ի]ն ՌՃԾԲ (1703)։ | Ես մեղա(վ)որ անարժան տ[է]ր Ղազ[ա]րս գր[ե]ցի որ է ան|յիշատ[ա]կ …ով կարդ[ա]յ ա[ստուա]ծ ողորմի աս[ե]ցէք եղկէց|ոյս»1։
 
Եկեղեցու հարավային ճակատը։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
1703 թվականին փորագրվել է գետաքարի վրա և ագուցվել եկեղեցու պատին։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Գետաքար
Տիպը
Հիշատակագրական արձանագրություն
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ծամձոր գյուղի, Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1Արձանագրության ընթերցումը՝ Րաֆֆի Քորթոշյանի։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․