Լուսանկարը՝ «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցի
Հունոտի կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Հունոտի կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 18-րդ դարում, օգտագործվել մինչև 2020 թվականի սեպտեմբերը։

Սկզբնական պատկանելությունը
Հունոտ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Հունոտի տարածքը գտնվում է պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք և Մյուս Հաբանդ գավառների սահմանային հատվածում։ Հետագայում Վարանդա գավառի և համանուն իշխանության մաս է կազմել։ 19-րդ դարից ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի Շուշի գավառի կազմում։ Հունոտ գյուղը ապաբնակեցվել է 1930-ականներին։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Շուշիի շրջան, Հունոտ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Շուշիի պարսպից շուրջ 500 մ արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հունոտ գյուղատեղիի արևելյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 969 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի վրա:
Նկարագրություն
Հունոտ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում` Հունոտ գյուղատեղիի արևելյան եզրին՝ Կարկառ գետի վրա: Կամուրջն ի սկզբանե նախատեսվել և կառուցվել է հետիոտնի և սայլակառքի համար։ Այն Շուշին Վարանդայի իշխանության կենտրոն Ավետարանոցին, ավելի հարավ՝ Դիզակի իշխանանիստ Տողին, ինչպես նաև Հադրութ ավանին կապող կարևոր ճանապարհային հանգույցներից մեկն է եղել։ 

Միաթ­ռիչք, կա­մա­րա­կապ քա­րե կա­մուրջ է, ո­րի խելերը հիմնված են բնա­կան ժայ­ռերին։ Կառուցված է կրաքարով, գետաքարով և կրաշաղախով, սրբատաշ քարերով են շարված միայն կամարների անկյունաքարերը։ Անցուղին ունի գրեթե 20 մ երկարություն և 4 մ լայնություն։ Թռիչքի երկարությունը կազմում է 5,87 մ։ Կամրջի խելերի հիմնապատերը հենված են գետից բարձր, բնականից պաշտպանված հսկա ժայռազանգվածների վրա։ Ձախափնյա ժայռազանգվածը գտնվում է ավելի բարձր դիրքում, ինչի պատճառով կամրջի կամարակապ թռիչքը ձախից գրեթե ձուլվում է ժայռին։

2019-20 թթ․ կամուրջը վերանորոգման փուլում էր։ Անավարտ մնաց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայի պատճառով։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Վարանդայի իշխանություն, 18-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական և ճարտարապետական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 18-րդ դարում և իր նպատակին ծառայել մինչև 2020 թվականը։ Հետագայում տարածքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանն ուսումնասիրել և չափագրել է Սամվել Կարապետյանը1։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կամարակապ, միաթռիչք

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, կրաշաղախ

Հարդարանքը
Զուսպ

Չափերը` երկարությունը
20,1 մ (անցուղու երկարությունը)
Չափերը` լայնությունը
4,05 մ (անցուղու լայնությունը)
Չափերը` բարձրությունը
Գետից բարձր է 8,10 մ:
Թռիչքի երկարությունը
5,87 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կամուրջը 18-19-րդ դարերում կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն է ունեցել։ Այն Շուշին Վարանդայի իշխանության կենտրոն Ավետարանոցին և ավելի հարավ՝ Դիզակին կապող կարևոր ճանապարհային հանգույցներից մեկն է եղել։
----------------------------
1Կարապետյան Ս․, 2009, էջ 92։

Չափագրություններ
Հունոտի կամուրջը
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի 

Կարապետյան Ս․, Արցախի կամուրջները, Երևան, 2009։
Լուսանկարներ