
Թաղոտ, Սուրբ Հովհաննես եկեղեցի, տապանաքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Այլ անվանումներ
Տեր Քասպարի (Գասպարի) տապանաքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը, համայնքը, բնակավայրը
Մաս է կազմել պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի, հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Թաղոտ։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7,5 կմ հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Թաղոտ գյուղի հյուսիսարևմտյան եզրի ժայռոտ լեռնաճյուղին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային բակում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 833 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի Թաղոտա գետ վտակից 150 մ հարավ։ Նկարագրություն
Գերեզմանաքարը տեղադրված է Սուրբ Հովհաննես եկեղեցու հարավային պատին կից։ Այն ուղղանկյունաձև տապանաքար է՝ առանց քանդակազարդ հարդարանքի։ Տապանաքարի վերին և հարավային նիստերի անկյան կիսաթեք հատումից առաջացած նեղ նիստին փորագրված է․ «Այս է տապան տ(է)ր Միլիքսէթ(ի) որդ(ի) տ(է)ր Քասպարին, թվ(ին) ՌՃՂ(1741)»։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար (1741 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանագրի
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կանգնեցվել է 1741 թվականին և իր սկզբնական դիրքով պահպանվել մինչև 2020 թվականի հոկտեմբեր։ Թաղոտ գյուղը 2020 թվականի հոկտեմբերից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2021 թվականին ՀՃՈՒ հիմնադրամի «Վարձք» հանդեսի 15 համարում լույս է տեսել «Թաղոտ գյուղի հուշարձանները» հոդվածը՝ Էմմա Աբրահամյանի հեղինակությամբ:
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար Չափերը` երկարությունը
189 սմ Չափերը` լայնությունը
41 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
30 սմ Պահպանվածությունը` որակական (լավ, միջին, վատ, վթարային, ավերակ)
Լավ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Հադրութի շրջանի, Թաղոտ գյուղի հոգևոր դասի ժամանակագրության, ինչպես նաև գյուղի պատմության ուսումնասիրության համար։ ----------------------------
1Ուշագրավ է, որ «որդ(ի)» բառը փորագրված է տողի տակ՝ «տէր Միլիքսէթի» և «տէր Քասպարի» անունների կենտրոնում` որպես լրացում։ 2Աբրահամյան Է., 2021, էջ 62։
Լուսանկարներ

Գրչանկարներ
