Մինասյան Թամարա, «Արցախի գրչության կենտրոնները», Երեւան, 2015։
ԱՐՑԱԽԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
Մինասյան Թ., 2015 - Մինասյան Թամարա, «Արցախի գրչության կենտրոնները» ալբոմ-ուսումնասիրություն,«Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, Երեւան, «Նաիրի», 2015։

Գիրքը նվիրված է Արցախի, ինչպես նաեւ հարակից այն շրջանների միջնադարյան գրչության կենտրոններին, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ընդգրկված են եղել Արցախի պատմաաշխարհագրական եւ վարչաքաղաքական տարածքում: Արցախ աշխարհը հայ գրավոր մշակույթի ու գրչության հնագույն կենտրոններից է։ Նրա գրչատներում ստեղծվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնց մի փոքր մասն է պահպանվել։ Դրանց հիշատակարանները պատմական հարուստ նյութեր եւ ուշագրավ տեղեկություններ են պարունակում Արցախի պատմության ու հոգեւոր կյանքի վերաբերյալ, իսկ այստեղ նկարազարդված ձեռագրերը ոճական առանձնահատկություններով վկայում են մանրանկարչական ուրույն դպրոցի ու նրա բարձր զարգացածության մասին: Գիրքը նախատեսված է հայագետների, ինչպես նաեւ պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվող լայն հասարակայնության համար։

© «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ
Ֆայլեր
Գիրք-PDF