Լուսանկարը՝ Լեռնիկ Հովհաննիսյանի
Ղուշչի, հայոց գերեզմանոց, տապանաքար № 3
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել է 1683 թվականին՝ ոմն Պալասանի հիշատակին, և տեղադրվել Ղուշչիի գերեզմանոցում։ Հետագայում գյուղում հաստատված մահմեդականների կողմից տեղահան է արվել։
Սկզբնական պատկանելությունը
Ղուշչի գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառ, ԽՍՀՄ տարիներին՝ Լաչինի շրջան, 1992-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան։
Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք՝ Միրիկ գյուղից շուրջ 2,2 կմ հարավ-արևելք՝ Ղուշչի գյուղատեղիում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1490 մ բարձրության վրա։ Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի վերին հոսանքում՝ գետից 1 կմ արևմուտք՝ սեզոնային առվակի ձախ ափին։ Նկարագրություն
Ղուշչիի ուշ միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանվել են մի քանի տեղահանված և ամբողջական տապանաքարեր, գտնվում է գյուղատեղիի հարավային մասում։
Երբեմնի հայաբնակ գյուղի գերեզմանոցի տապանաքարերը եկվոր մահմեդականների կողմից օգտագործվել են գյուղամիջյան ճանապարհի հենապատի շինարարության համար։ Պահպանված տապանաքարերից հատկապես ուշագրավ է Պալասանի1 տապանաքարը, որը մեկ ամբողջական քարից տաշված, ուղղանկյունաձև գերեզմանաքար է։ Վերջինս առանձնանում է կողային լայն ճակատի ձախ մասը զբաղեցնող պատկերաքանդակ հորինվածքով։ Վերևից և երկու կողմերից ընդգրկող, մասամբ վնասված գեղեցիկ եռանկյունազարդ շրջանակի ներքո քանդակված են մինչև սրունքները հասնող երկար զգեստով, գրեթե նույն դիրքով հանդիպակաց կանգնած և ոտքերի շարժումով իրար ուղղված երկու կերպար։ Նրանց միջև՝ վերևում, հոգեհացի լի սեղան է կամ սկուտեղ։
Աջակողմյան կերպարը ձախ ձեռքում պահում է հավանաբար գինու սափոր կամ լարային նվագարան, իսկ աջ ձեռքը գոտկատեղին է։ Ձախակողմյանի աջ ձեռքում ծնծղա է, իսկ ձախը նմանապես գոտկատեղին է։ Պատկերաքանդակներից աջ փորագրված եռատող արձանագրությունից պարզ է դառնում, որ տապանաքարը պատկանում է Պալասանին․ «Սարգիսի որդի | Պալասան | Թվ[ին] ՌՃԼԲ (1683թ․)»:
Տապանաքարը մասամբ խրված է հողի մեջ, ինչի պատճառով մյուս կողերը տեսանելի չեն։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
17-րդ դար (1683 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի արձանագրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Տապանաքարը գերեզմանոցում տեղադրվել է 1683 թվականին, հետագայում օտարների կողմից տեղահանվել և դրվել է գյուղամիջյան ճանապարհի եզրին։ Գյուղը 2020 թվականի դեկտեմբերից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2014 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը այցելել է հուշարձանի տարածք և դաշտային աշխատանքների հիման վրա կազմել հուշարձանի վկայագիր-փաստաթուղթը։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն բազալտ
Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար Չափերը` երկարությունը
128 սմ Չափերը` լայնությունը
63 սմ Չափերը` բարձրությունը
27 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Տապանաքարը կարևորվում է հատկապես նրանով, որ փաստագրական տեղեկություն է հաղորդում Քաշաթաղի և Ղուշչի գյուղի պատմության ուսումնասիրության համար։ ----------------------------
1Պալասան, նույնն է՝ Բալասան։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագրության մեջ հիշատակված չէ։
.
Ա․Հ․, Ա․Լ․-Ե․