Ղուշչի, հայոց գերեզմանոց, տապանաքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար Հատուկ անունը
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Տապանաքարը կերտվել է 1679 թվականին և տեղադրվել Ղուշչիի գերեզմանոցում։ Հետագայում գյուղում հաստատված մահմեդականների կողմից տեղահանվել է։
Սկզբնական պատկանելությունը
Ղուշչի գյուղ Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառ, ԽՍՀՄ տարիներին՝ Լաչինի շրջան, 1992 թվականից մինչև 2020 թ․ դեկտեմբեր՝ Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Միրիկ համայնք, Ղուշչի գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Բերձոր քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք՝ Միրիկ գյուղից շուրջ 2,2 կմ հարավ-արևելք՝ Ղուշչի գյուղատեղիում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ղուշչիի հարավարևելյան հատվածում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից մոտ 1490 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Աղավնո գետի վերին հոսանքում՝ գետից 1 կմ արևմուտք՝ սեզոնային առվակի ձախ ափին։ Նկարագրություն
Ղուշչի գյուղի հարավային հատվածում է գտնվում ուշ միջնադարյան գերեզմանոցը, որտեղ պահպանվել են մի քանի տեղահանված և ամբողջական տապանաքարեր։ Երբեմնի հայաբնակ գյուղի գերեզմանոցի շիրմաքարերը եկվոր մահմեդականների կողմից օգտագործվել են գյուղամիջյան ճանապարհի հենապատի շինարարության համար։
Մեկ ամբողջական քարից տաշված, լայն պատվանդանատիպ հիմքով, ուղղանկյունաձև տապանաքար է։ Վերջինիս հյուսիսային երկայնական նիստին հանգուցյալի վերաբերյալ մեծ տառերով երկտող արձանագրությունն է․ «Սար․․․ավոր ․․․ Գասպար․․․ | թվի[ն] ՌՃԻԸ (1679թ․)»։
Հարավային նիստը, բացառությամբ ստորին հատվածի, երիզված է եռանկյունազարդ շրջանակով, որի ներքո զույգ սյուների վրա հիմնված, սրածայր կամարներով չորս ելուստավոր խաչախորաններ են քանդակված։ Յուրաքանչյուր խորանի մեջ փորագրված է մեկական պարզ մեծադիր խաչ։ Տապանաքարի արևելյան նեղ կողին կենդանու (հավանաբար այծի) պատկերաքանդակ է, իսկ արևմտյան կողի ամբողջ մակերեսին փորագրված է մեծադիր պարզ խաչ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
17-րդ դար (1679 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի հյուսիսային երկայնական նիստին փորագրված արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Տապանաքարը գերեզմանոցում տեղադրվել է 1679 թվականին, հետագայում օտարների կողմից տեղահանվել և դրվել է գյուղամիջյան ճանապարհի եզրին։ Գյուղը 2020 թվականի դեկտեմբերից բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2014 թվականին Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը այցելել է հուշարձանի տարածք և դաշտային աշխատանքների հիման վրա կազմել հուշարձանի վկայագիր-փաստաթուղթը։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն բազալտ
Տիպը
Ուղղանկյունաձև տապանաքար Չափերը` երկարությունը
130 սմ Չափերը` լայնությունը
62 սմ Չափերը` բարձրությունը
34 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Տապանաքարը կարևորվում է հատկապես իր արձանագրությամբ, որը փաստագրական տեղեկություն է հաղորդում Քաշաթաղի և Ղուշչի գյուղի պատմության ուսումնասիրության համար։ Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մատենագրության մեջ հիշատակված չէ։
.
Ա․ Հ․, Ս․Դ․, Ա․ Լ-Ե․