Հայրենական մեծ պատերազմում զոհված հադրութցիների հիշատակի աղբյուր-հուշարձան
Հուշարձան
Տիպային անվանումը
Հուշաղբյուր Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհված հադրութցիների հիշատակի աղբյուր-հուշարձան Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 1964 թվականին Հադրութում։ 1980-ական թթ․ կեսերին աղբյուրի ջուրը ցամաքել է։ 2020 թվականի մայիսին ջրագիծը վերականգնվել է։
Հադրութ քաղաքը հայաթափվել է 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմի հետևանքով, իսկ 2023 թվականի գարնանը աղբյուրը քանդվել է ադրբեջանցիների կողմից։
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հադրութ։
Տեղագրությունը
Հադրութ քաղաք Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Աղբյուրը գտնվում էր Հադրութ քաղաքի կենտրոնում, Խորն աղբյուր տարածքում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 681 մ։ Նկարագրություն
Հայրենական մեծ պատերազմում զոհված հադրութցիների հիշատակի աղբյուրը կառուցվել է 1964 թվականին Հադրութ քաղաքի Խորն աղբյուր կոչված տարածքում։ Կառույցի հեղինակն է Արցախում հայտնի վարպետ Սիմոն Պետրոսյանը։
Աղբյուր-հուշարձանը երկու ցածրադիր զույգ սյուների վրա հենված և ատամնաշար քիվով պսակվող ճարտարապետական հորինվածք է, որի կենտրոնում՝ ստորին հատվածում, ջրի ծորակն է՝ շրջապատված խոշոր երկրաչափական և ծաղկազարդ զարդաքանդակներով, իսկ վերին հատվածում ագուցված է քարե ցուցանակ՝ երկլեզու հիշատակագրական արձանագրությամբ. «Հադրութի շրջանից Հայրենական | Մեծ պատերազմում զոհված | մարտիկների հիշատակին» _ “В память воинам Гадрут|ского района погибших в Вели|кой Отечественной Войне. | 1964 г.”:
Հիշատակագրության վահանակի ստորին կենտրոնական հատվածում քանդակված են մուրճ ու մանգաղ՝ աջից դափնեփնջով, ձախից՝ կաղնու տերևափնջով։ Բոլորն իրար են միացված դեղին և սև գույների ժապավեններով։ Վահանակի շրջանակի ստորին եզրին փորագրված է վարպետ Սիմոն Պետրոսյանի անունը և ազգանվան առաջին տառը. «Վարպետ Սիմոն Պ․»։
Ուշագրավ է նաև կառույցի ատամնաշար քիվը՝ վարդակակաչների քանդակներով։ Վերջիններս նույնպես ներկված են դեղին գույնով։ Ակնհայտ է, որ բոլոր գույներն ավելացվել են հետագայում։
Աղբյուրը սնվել է քաղաքի հին թաղամասում գործող Օխտը կռան աղբյուրից։ 1980-ականներից ջրի սակավության պատճառով այն չի գործել։ Կրկին վերագործարկվել է 2020 թվականի մայիսին։
2020 թվականի հոկտեմբերին Հադրութ քաղաքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023-ի գարնանը ադրբեջանական օգտատերերի կողմից համացանցում տեղադրված տեսանյութերից պարզ է դարձել, որ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում աղբյուրը քանդվել է։ Այս փաստը հաստատվել է նաև Google Earth ծառայության թարմացված արբանյակային պատկերներով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 1964 թ․ (20-րդ դար)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Աղբյուրի հուշապատին փորագրված էր կառուցման 1964 թվականը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Հուշաղբյուր Չափերը` երկարությունը
2,25 մ Չափերը` լայնությունը
0,6 մ Չափերը` բարձրությունը
2,5 մ Պահպանվածությունը`
Ավերված Արժևորումը
Աղբյուրը Հադրութում կառուցված առաջին հուշարձանն է՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Այն կառուցվել է 1964 թվականին՝ Արցախում հայտնի վարպետ Սիմոն Պետրոսյանի կողմից։ Լուսանկարներ
...
.
Գ․Բ․