Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Մարիամաձոր, Շենին կամուրջ
Հուշարձան
Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Շենին կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1867 թվականին, օգտագործվել մինչև 2020 թվականի հոկտեմբերը:

Սկզբնական պատկանելությունը
Մարիամաձոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Կամուրջ, աղբյուր, խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մարիամաձոր։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մարիամաձոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5,8 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մարիամաձոր գյուղի հարավային մասում՝ հին թաղամասի երկու հատվածները բաժանող ձորակում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 814 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի աջակողմյան Նվերագետ վտակի ձախակողմյան առվի վրա։
Նկարագրություն
Շենին կամուրջը գտնվում է Մարիամաձոր գյուղի հարավային մասում և միացնում է գյուղի արևմտյան թաղամասը կենտրոնականին։ Միաթռիչք, կամարակապ կամուրջ է, որի հիմքերը նստած են ձորակի երկու կողմերի ժայռազանգվածների վրա։ Կառուցված է հիմնականում կոպտատաշ քարերով և կրաշաղախով, սրբատաշ են միայն կամարների անկյունաքարերը և արձանագիր վահանակները։ Կամրջի կառուցման հստակ թվագրությունը չի պահպանվել։ Հավանաբար այն կառուցվել է 18-րդ դարավերջին կամ 19-րդ դարասկզբին։ Ի սկզբանե նախատեսված է եղել ինչպես հետիոտնի, այնպես էլ սայլակառքերի համար։ Խորհրդային տարիներին այն երկաթբետոնով լայնացվել է և ծառայեցվել որպես ավտոմոբիլային անցուղի։

Կամրջի հոսընթաց ճակատի արևելյան կողմում ագուցված է ուղղանկյուն սրբատաշ մի քար՝ հետևյալ շինարարական արձանագրությամբ. «Այս կամուր|ջս յ(ի)շատ(ակ) է ․․․ | Դաւիթ կա․․․»1։ Ենթադրվում է, որ սա ամենահին արձանագրությունն է և վերաբերում է կամրջի հիմնադրմանը։
Կամրջի՝ գետին հոսքընդդեմ ճակատի կամարի ձախակողմյան հատվածում փորագրված է կառուցող վարպետի հիշատակագրական արձանագրությունը․ «Գրիգոր Աս|րիեան Հոա|նիսե[ան]ց: ․․․| Շինեց ուստա ․․․»։ 
1867 թվականին կամուրջը վերանորոգվել է, իսկ նրա արևմտյան կողմում կառուցվել է աղբյուր։ Այս մասին վկայում է աղբյուրի և կամրջի միջև պատին ագուցված ուղղանկյուն քարի վրա պահպանված արձանագրությունը․ «Այս աղբուրս եւ կարմունճս | յիշա|տակ է ծնողաց | մերոց, Դաւիթ|իս եւ Գրիգորիս | Ասրիեան, 1867 ամ(ի)»

Պահպանված արձանագրությունները վկայում են, որ այն կառուցվել և վերանորոգվել է մարիամաձորցի Ասրյան տոհմի տարբեր սերնդների կողմից։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
18-19-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ կամրջի արևմտյան ճակատին ագուցված և փորագրված արձանագրությունների

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կամուրջն ուսումնասիրվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից և հրատարակվել «Արցախի կամուրջները» (2009 թ․) և «Հայաստանի աղբյուրները» (2023 թ․) գրքերում։
Պատմական համառոտ տեղեկանք

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կամարակապ, միաթռիչք

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է կոպտատաշ և սրբատաշ քարերով, ամրացված է կրաշաղախով։ Սրբատաշ են կամարների անկյունաքարերը և հիշատակագրական արձանագիր քարերը։

Չափերը` երկարությունը
Անցուղու երկարությունը՝ 9,5 մ
Չափերը` լայնությունը
Անցուղու լայնությունը՝ 3,5 մ
Չափերը` բարձրությունը
Անցուղին առվից բարձր է մոտ 4 մ։
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կամուրջը կարևոր նշանակություն ուներ Մարիամաձոր գյուղի բնակչության համար, հատկապես՝ գարնանային վարարումների և հեղեղների ժամանակ։ Այն գյուղի երկու թաղամասերը կապող հիմնական անցուղիներից մեկն էր։
----------------------------
1«Արցախի կամուրջները» գրքում Սամվել Կարապետյանն ընթերցել է հետևյալ կերպ․ «…ակաւոր/․․․ոստ Շատի /Դաւիթ կա․․․»։
Լուսանկարներ