Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Դրմբոն, Ճոխտակ խաչ սրբատեղի, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար Հատուկ անունը
Չունի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշակոթող Սկզբնական պատկանելությունը
Դրմբոն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Կուենք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Դրմբոն։
Հասցե
Մարտակերտի շրջան, Դրմբոն գյուղ
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դրմբոն գյուղից 2 կմ արևելք՝ անտառապատ տեղանքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1055 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Տրտու գետի աջ կողմում՝ Սարսանգ ջրամբարից 3,5 կմ հեռավորության վրա՝ վերջինիս փոքրիկ վտակի ձախ հատվածում։ Նկարագրություն
Դրմբոն գյուղից 2 կմ արևմուտք գտնվող Ճոխտակ1 խաչ սրբատեղիի զույգ խաչքարերը երկայնաձիգ ուղղանկյուն կոթողներ են՝ կերտված կրաքարից։ Կանգնեցված են բնական ժայռի վրա, որը և պատվանդան է ծառայում խաչքարերին։
Հարավային կողմի (աջակողմյան) խաչքարի հորինվածքի կենտրոնում լայն հյուսվածազարդ շրջանակի մեջ ընդգրկված ծաղկած հիմնախաչն է։ Վերջինիս խաչաթևերն ամբողջությամբ հյուսվածազարդ են, իսկ զույգ վերջավորությունները՝ եռաբողբոջ։ Կենտրոնական խաչի հիմքերից դեպի աջ ու ձախ են բարձրանում Արցախի 13-րդ դարի խաչքարարվեստին բնորոշ գալարապտույտ արմավաճյուղերը։ Նմանատիպ օրինակներ են Չափնիի 1275 և 1289 թվականների, Գանձասարի վանահայր Բարսեղի 1224 թվականի խաչքարերը։ Արմավաճյուղերի վատ պահպանվածության պատճառով անհնար է կռահել դրանց պատկերաքանդակ կամ զարդաքանդակ հորինվածքների առանձին տարրերը։ Հատկանշական է նաև խաչքարը երիզող լայն զարդագոտու աջակողմյան ստորին հատվածում՝ արմավաճյուղին կից՝ կիսակլոր խորանի ներքո, ծաղկած խաչով և զույգ արմավաճյուղերով նմանատիպ խաչաքանդակ հորինվածքի առկայությունը։ Կոթողի ստորին հատվածն ամբողջությամբ մաշված և վնասված է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար(13-րդ դար)
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների ուսումնասիրության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կերտվել է միջնադարում և իր սկզբնական վիճակով հասել մինչև մեր օրերը։ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Դրմբոնը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ճակատագիրն անհայտ է։ Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2021 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հնագետ Գագիկ Սարգսյանի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին տեղեկությունները հրապարակվում են առաջին անգամ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար
Տիպը
Խաչքար Չափերը` լայնությունը
87 սմ Չափերը` բարձրությունը
163 սմ Չափերը` խորությունը, հաստությունը
31 սմ Պահպանվածությունը`
Միջին Արժևորումը
Ճոխտակ խաչ սրբատեղիի աջակողմյան խաչքարը պատկանում է 13-րդ դարում ինչպես Արցախում, այնպես էլ այլուր (Հավուց Թառ, Առինջ, Հաղարծին, Կեչառիս, , Հաղպատ, Սանահին, Նորատուս) հանդիպող գալարապտույտ արմավաճյուղերով ծաղկած խաչի հորինվածքի տարածված տիպին։ Այն 13-րդ դարի արցախյան խաչքարային արվեստի նրբագեղ օրինակներից է։ Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Սրբատեղիի ու խաչքարի մասին մատենագրության մեջ հիշատակված տեղեկություններ չկան։Ա․Հ․, Ա․ Լ․-Ե․